Սպանություն՝ Արմավիրի մարզում․ 19-ամյա երիտասարդը ձերբակալված է

March 22, 2018

Արմավիրի մարզում մարտի 21-ի գիշերը սպանություն է կատարվել. 19-ամյա երիտասարդը դանակահարել է 22-ամյա Նարեկ Պողոսյանին, ով հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանության ծառայողների աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ մարտի 21-ին` ժամը 21.30-ի սահմաններում, Արմավիր գյուղի 1-ին փողոցի թիվ 20 հասցեի դիմաց, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Ն.Պողոսյանին դանակի յոթ հարված է հասցրել 1999 թ. ծնված Վաղինակ Մ.-ն:

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 22-ին՝ ժամը 03.00-ին, Վաղինակ Մ.-ն ներկայացել է Արմավիրի բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Վաղինակ Մ.-ն ձերբակալված է:

Source: Yerkir Media
Link: Սպանություն՝ Արմավիրի մարզում․ 19-ամյա երիտասարդը ձերբակալված է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image