Ստեղծվել է առանց թանաքի գրիչ, որը կարելի է ժառանգություն թողնել հետնորդներին

Իտալիայի Pininfarina բյուրոյի դիզայներները ներկայացրել են այն գրիչի նորացված տարբերակը, որը գրում է առանց թանաքի, հաղորդում է Luxurylaunches-ը:

Մոդելը կոչվում Է Aero, ծայրոցը պատրաստված է մետաղական համահալվածքից, որը թղթի մակերեւույթին քսվելիս օքսիդանում է եւ հետք թողնում դրա վրա: Արտադրողների խոսքով՝ գրող գործիքի կորպուսը մաշման ենթակա չէ, եւ գրիչը կարելի է ժառանգություն թողնել հետնորդներին:

Արտաքինից գրիչը հիշեցնում է անվերջության խորհրդանշանը՝ հորիզոնական ութ թվանշանը: Աքսեսուարն արդեն հանվել է վաճառքի, գինը 120 եվրո է:

 


Source: Yerkir Media
Link: Ստեղծվել է առանց թանաքի գրիչ, որը կարելի է ժառանգություն թողնել հետնորդներին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image