«Վանաձոր-Քիմպրոմի» աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձերը

Այսօր առավոտյան «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատակիցները մեկտեղվել էին Լոռու մարզպետարանի բակում: Հավաքի նպատակն էլ ՝ ամիսներ շարունակ չստացված աշխատավարձն էր: Ինչպես նախկինում, այս անգամ էլ քիմպրոմի նախկին աշխատակիցները եկել էին մարզպետ Արթուր Նալբանդյանին հանդիպելու ակնկալիքով, հույսով, որ նա կարող է աջակցել խնդրի լուծման հարցում:

Ըստ իրենց՝ ընկերության աշխատավարձի գծով պարտքի չափն ավելի քան 140 մլն դրամ է: Աշխատանքի շտապող մարզպետը լսելով քիմպրոմցիների բողոքը, տեղեկացրել է, որ խնդրի մանրամասներին առայժմ տեղյակ չէ, բայց առաջիկայում խոստացել է առավել մանրամասն ուսումնասիրել այն:


Source: Yerkir Media
Link: «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձերը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image