Վաշինգտոնում հայերն ու քրդերը համատեղ ցույց են անցկացրել Թուրքիայի դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Թուրքիայում ձերբակալված` քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների:
ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի ֆեյսբուքյան էջից տեղեկացրին, որ Թուրքիայի դեսպանատան առջև հավաքված ցուցարարներն իրենց համերաշխությունն են հայտնել ԺԴԿ-ին: Նրանք պարզել են «Կանգնեցրեք Էրդողանին», «Ազատեք ԺԴԿ-ին» գրություններով պաստառներ:
Ի դեպ, Թուրքիայի դրոշ ծածանող անձ է եղել, ով փորձել է հակազդել հավաքված ցուցարարներին:
ԺԴԿ-ական պատգամավորների ձերբակալություններին արձագանքել են ԱՄՆ և Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբերը՝ դատապարտելով նրանց դեմ գործողությունները:
Source: Yerkir Media
Link: Վաշինգտոնում հայերն ու քրդերը Թուրքիայի դեսպանատան առջև համատեղ ցույց են անցկացրել