Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ հունվարի 4-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց և Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է:

Արթիկի և Թալինի ճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝  50 մ:

Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով,  ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

 


Source: Yerkir Media
Link: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image