Վարորդները՝ կարմիր գծերից ստացվող գումարները պետության կառավարմանը հանձնելու մասին

Արագաչափերից ու կարմիր գծերից ստացվող ֆինանսական միջոցները պետության կառավարմանը հանձնելու լուրը վարորդներին էլ է հասել: Ոմանք անտարբեր են, ոմանք էլ՝ ոգեւորված՝ հույսով, որ պետությունը կվերացնի  բոլոր ապօրինությունները, որոնք անում են այս ոլորտը տնօրինող մասնավոր ընկերությունները:

Այն, որ ֆինանսական միջոցների տնօրինումը մի գրպանից մյուսը պիտի անցնի խնդրի լուծում չէ՝ վստահ է Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը: Պետությունը պետք է նոր հայեցակարգ մշակի: Մեր երկրում արագաչափերի քանակն անհամեմատ շատ է: Հատկապես մայրաքաղաքում ամեն քայլափողի տեսանկարահանող սարքեր են դրված:

Կարծիքը կիսում է նաեւ «Վարորդի ընկեր» կազմակերպության խորհրդի անդամ Արտակ Խաչատրյանը: Նախագահի հանձնարարականներից կարելի է ենթադրել, որ այդ ոլորտը ճիշտ ու արդյունավետ կառվարման կարիք ունի: Հայաստանում կարմիր գծերը փող աշխատելու միջոց են, իսկ այլ երկրներում օգտագործվում է քաղաքը լիցքաթափելու համար:

Ինչ կտա այս նոր որոշումը վարորդների շահերը պաշտպանող կազմակերպությունների ղեկավարները չեն շտապում ասել: Վստահ են միայն մի հարցում՝ պետությունը վաղուց պետք է այս ոլորտի վերահսկողությունը իր ձեռքը վերցներ:

Մանրամասները՝ տեսանյութում

 


Source: Yerkir Media
Link: Վարորդները՝ կարմիր գծերից ստացվող գումարները պետության կառավարմանը հանձնելու մասին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image