Վարչապետ՝ տեսուչը պետք է դիտարկվի ոչ թե որպես վերահսկող, այլ՝ աջակցող

Այսօր կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց մի շարք նախարարությունների ու գերատեսչություների տեսչական բարեփոխումների մասին:

Վարչապետ Կարեն Կարապետյանը պետտնտեսական զարգացման ու ներդրումների, Առողջապահության, Տրանսպորտի, կապի ու ՏՏ-ի, Կրթության ու գիտության, Բնապահպանության էներգետիկ ենթակառուցվածքների նախարարություններին, Քաղաքաշինության պետական կոմիտեին, Պետական եկամուտների կոմիտեին, Անշարժ գույքի կադաստրին հանձնարարեց յուրաքանչյուրն իր մասով օրենքով նախատեսված տեսչական ստուգումներ իրականցնելիս առաջնորդվել տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ համագործակցության սկզբուքնով:

Արդյունքում, ասում է վարչապետը, տեսուչն առավելապես պետք է դիտարկվի ոչ թե որպես վերահսկող, այլ՝ աջակցող: Պետք է խորհրդատվություն և կանխարգելիչ միջոցառումներ առաջարկել, խրախուսել, օգնել տնտեսվարող սուբյեկտին իր գործունեությունը իրականացնել սահմանված պահանջներին համապատասխան:

Համագործակցության ձևավորման համար էլ պետք է ապահովել հետադարձ կապի ապահովաման մեխանիզմներ։ Վարչապետը շեշտեց՝ տեսուչն իր գործունեությունը կատարելու ժամանակ չպետք է լինի որպես պատժող, որպես տուգանք դնող: Վարչապետն ընդգծեց, որ առաջին այցերը, որոնք կազմակերպելու են տեսչական մարմինները, պետք է այնպես անեն, որպեսզի համապատասխանեն նորմերին. տալ ժամկետ, որպեսզի իրենց բացթողումները լրացնեն, եթե չեն լրացնում, նոր կիրառում ենք օրենքի համապատասխան կետերը։


Source: Yerkir Media
Link: Վարչապետ՝ տեսուչը պետք է դիտարկվի ոչ թե որպես վերահսկող, այլ՝ աջակցող

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image