ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջիկայում կանդամակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, այս մասին նա ասաց նոյեմբերի 15-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Ըստ Պաշտպանության նախարարի, նա ողջ կյանքում երբեք կուսակցական չի եղել, սակայն շուտով անդամագրվելու խնդրանքով դիմելու է ՀՀԿ-ին:
Նախարարի պաշտոնը քաղաքական է, ինչը ենթադրում է քաղաքական պատասխանատվություն, հետևաբար, ինքը ճիշտ է համարում ՀՀԿ-ին անդամակցելը։
Source: Yerkir Media
Link: Վիգեն Սարգսյանը կանդամակցի ՀՀԿ-ին