Վիգեն Սարգսյան․ «Բժիշկը մարտի դաշտում կրկնակի բեռ կրող մարդ է»

February 23, 2017

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 23-ին  այցելել է Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարան։ Նա այնտեղ զրուցել է պրոֆեսորա-դասախոսական կազմի, ուսանողների հետ: Դա հատուկ հանդիպում էր, բայց մինչ այդ Վիգեն Սարգսյանը ռազմաբժշկական ֆակուլտետում է զրուցել կուրսանտների` ապագա ռազմական բժիշկների հետ:

Բժշկական համալսարանում Վարդանանց տոնն են նշում: Այդ առիթով հյուրընկալել են պաշտպանության նախարարին, նաեւ ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորներին:

«Բժիշկը մարտի դաշտում կրկնակի բեռ կրող մարդ է»,- ասաց նախարարը, -«պիտի մասնագիտական պարտքը կատարի եւ զենքը ձեռքին կռվի»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Source: Yerkir Media
Link: Վիգեն Սարգսյան․ «Բժիշկը մարտի դաշտում կրկնակի բեռ կրող մարդ է»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image