Վիգեն Սարգսյան. Այդ զինծառայողների բուժման հնարավորությունները Հայաստանում սպառվել են

May 11, 2017

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ կառավարությունը ծառայողական պարտականությունները կատարելիս վնասվածքներ ստացած երկու զինծառայողների՝ Ռոլանդ Քաջիկի Սահակյանի և Աշոտ Ալիկի Գրիգորյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում շարունակելու նպատակով կհատկացնի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Այդ մասին որոշման նախագծին կառավարությունը այսօր հավանության է արժանացրել։

Մինչ այդ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զեկուցեց, որ զինծառայողների բուժման հնարավորությունները Հայաստանում սպառվել են, եւ հետագա բուժումը կշարունակվի Ռուսաստանի Դաշնությունում։

Հիշեցնենք, որ Ռոլանդ Սահակյանը Ապրիլյան  պատերազմի մասնակից է,  իսկ Աշոտ Գրիգորյանը հերթապահության ընթացում հրազենային վիրավորում էր ստացել։

Source: Yerkir Media
Link: Վիգեն Սարգսյան. Այդ զինծառայողների բուժման հնարավորությունները Հայաստանում սպառվել են

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image