Վիրահատությունը բարեհաջող է անցել. վիրավորված զինծառայողի տեսողությունը կվերականգնվի

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում աչքերի ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի երկրորդ` ձախ աչքի վիրահատությունը: Այս մասին  հայտնում է  ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Ինչպես ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ զրույցում նշել է  ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը`  վիրահատությունը բարեհաջող է անցել: Աչքից հեռացվել են ներակնային օտար մարմինները, մնացորդային հյուսվածքները:

Նշենք, որ վիրավորի  մյուս` աջ աչքի վիրահատությունը կատարվել էր ապրիլի 30-ին: Բժիշկների կողմից կիրականացնեն  բոլոր անհրաժեշտ քայլերը վիրավորի տեսողությունը վերականգնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Source: Yerkir Media
Link: Վիրահատությունը բարեհաջող է անցել. վիրավորված զինծառայողի տեսողությունը կվերականգնվի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image