Վրաստանում խորհրդարան են անցնում երեք կուսակցություններ

Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հանրապետության օրեսդիր մարմին են անցնում երեք կուսակցություններ՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը եւ «Հայրենասերների դաշինքը»: Այդ մասին կայում են 99,92 տոկոս ընտրատեղամասերում ձայների հաշվման տվյալները, որոնք հրապարակված են երկրի Կենտրոնական ընտրական հանժնաժողովի կայքում:

«Վրացական երազանքը» հավաքում Է ձայների 48,6 տոկոսը, կամ 856 հազար 858 ձայն, «Միասնական ազգային շարժումը»՝ 27,14 տոկոսը կամ 478 հազար 416 ձայն, «Վրաստանի հայրենասերների դաշինքը»՝ 5 տոկոսը կամ 88 հազար 32 ձայն:

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հոկտեմբերի 8-ին խառը ընտրական համակարգով. 77 մարդ ընտրվելու Է կուսակցական ցուցակներով, 73 պատգամավոր՝ միամանդատ ընտրատարածքներում: «Կուսակցական» տեղերին հավակնում Էին 19 կուսակցություն եւ վեց ընտրադաշինք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Source: Yerkir Media
Link: Վրաստանում խորհրդարան են անցնում երեք կուսակցություններ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image