Տատյանա Վալովայա. «Նպատակ ունենք 2019 թվականին ստեղծել էլկտրաէներգետիկայի ընդհանուր շուկա»

2017 թվականը շատ կարևոր տարի է լինելու Եվրասիական տնտեսական միության գործունեության համար: Այս մասին հունվարի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան: Նրա խոսքով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան նախագծեր ունի մինչև 2025 թվականը, որոնք պետք է իրականացվեն փուլային եղանակով:

«Փորձում ենք չշեղվել գրաֆիկից: Մենք նպատակ ունենք 2019 թվականին ստեղծել էլկտրաէներգետիկայի ընդհանուր շուկա: Անցած տարի իմ գործընկերներն արդեն ընդունել են այդ ծրագիրը, և այժմ այդ ուղությամբ  պետք է աշխատանքներ տանենք:  2025 թվականին պետք է ստեղծենք նավթի և գազի ընդհանուր շուկա: Շատ մեծ ծրագիր է, որի ուղղությամբ հիմա պետք է աշխատենք: Անցյալ տարի ստեղծել ենք թվային հարթակ, որի շուրջ հիմա նույնպես աշխատանքներ պետք է իրականացնենք»,- ներկայացրեց Տատյանա Վալովայան:

Նրա դիտարկմամբ` այս տարվա ամենակարևոր աշխատանքը  մաքսային օրենսգրքի գործունեության ապահովումն ու բոլոր երկրների համար միասնական տնտեսական համագործակցության խոչընդոտների վերացումն է:


Source: Yerkir Media
Link: Տատյանա Վալովայա. «Նպատակ ունենք 2019 թվականին ստեղծել էլկտրաէներգետիկայի ընդհանուր շուկա»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image