Տիմատին չի ներկայացել համերգին

May 13, 2017

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում տեղի ունեցած «Black Star»-ի համերգն անսպասելի ավարտ է ունեցել։ Նախ այն սկսվել է շուրջ մեկուկես ժամ ուշացումով:

Երկրպագուներն անհամբեր սպասում էին Տիմատիին, ժամը 00:30-ի սահմաններում «Black Star»-ի անդամներից մեկը հայտարարել է, որ տեխնիկական պատճառներով ռեփերը չի կարող ելույթ ունենալ:

Նա հորդորել է պահպանել գնած տոմսերը, որպեսզի դրանցով հետագայում կարողանան մասնակցել «հետաձգված համերգին»: Զայրացած հանդիսականները շշեր են նետել դեպի բեմ։

Source: Yerkir Media
Link: Տիմատին չի ներկայացել համերգին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image