Տու-154-ի կործանումը չի դիտարվում որպես ահաբեկչություն

Տու-154-ի կործանումը հետաքննելիս ահաբեկչության վարկածը որպես հիմնական չի դիտարկվելու: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով հատուկ ծառայություններին:

Նրա խոսքով՝ «Տու-154 ինքնաթիռը մեկնել է Չկալովսկի օդանավակայանից, որտեղ ուղեւորներն ու բեռը մանրազնին ստուգվել են»: «Պլանավորվում էր նրա լրալիցքավորումը Մոզդոկում, բայց եղանակային պայմանների պատճառով այն տեղափոխվել է Ադլեր, ուստի վաղօրոք տեղեկություններ չեն եղել այն մասին, որ ինքնաթիռը լրալիցքավորվելու է Սոչիի օդանավակայնում»,- պարզաբանել է նա:

Աղբյուրն ընդգծել է, որ Ադլեր ժամանելուց հետո ինքնաթիռը վերցվել էր հսկողության տակ:

«Օդանավ են բարձրացել միայն երկու սահմանապահներ եւ մեկ մաքսավոր, իսկ ինքնաթիռից դուրս է եկել միայն շտուրմանը՝ հսկելու լիցքավորումը»,- հայտնել է աղբյուրը:

Այդպիսով, ինչպես ընդգծել է հատուկ ծառայությունների աղբյուրը, «ներկա պահին ահաբեկչության օգտին վկայող տվյալներ չկան, եւ անվտանգության մարմիններն ու հետաքննությունը այդ վարկածը որպես հիմնական դեն դիտում»:


Source: Yerkir Media
Link: Տու-154-ի կործանումը չի դիտարվում որպես ահաբեկչություն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image