Փախստականների տեղափոխող նավ է խորտակվել

Կաստելորիզո հունական կղզում՝ Թուրքիայից ոչ հեռու, փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել, ինչի հետեւանքով 9-ամյա երեխա է մահացել: Նավը խորտակվել է եղանակային վատ պայմանների պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

25 մարդու հաջողվել է փրկվել: Նրանցից 20-ը կարողացել են ինքնուրույն ափ հասնել, 6-ին՝ այդ թվում 3 երեխաների, ջրից դուրս են բերել փրկարարները: 9-ամյա երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Նավում եղած փախստականների թիվն անհայտ է: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

 

Source: Yerkir Media
Link: Փախստականների տեղափոխող նավ է խորտակվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image