Փարիզի քաղաքապետը ծաղիկներ դրեց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Փարիզի քաղաքապետին ուղեկցում էին Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն: Փարիզի քաղաքապետի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էին նաև Փարիզի քաղաքային խորհրդի անդամները:

Անն Իդալգոն և Փարիզի քաղաքային խորհրդի անդամները ծաղիկներ դրեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որից հետո շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Շրջայցի ավարտին Փարիզի քաղաքապետը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հյուրերի հուշամատյանում:

«Մարդկությունը չի կարող առաջ գնալ առանց իր պատմությանը հարգանքի տուրք մատուցելու: Մարդկությունը պետք է ընդունի և ճանաչի ճշմարտությունը, որը պիտի հնարավորություն տա առաջ ընթանալ և զարգանալ: Իմ գրառումը կոչ է մարդկությանը ընդունել ճշմարտությունը և ճանաչել Ցեղասպանությունը: Շատ երկրներ արդեն ավարտել են այդ գործընթացը: Ֆրանսիան էլ արդեն արել է դա, և ցանկություն ունենք, որ մեր բանակը համալրվի նոր երկրներով»,-Ցեղասպանության թանգարանում կատարած շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Փարիզի քաղաքապետը նաև շրջեց Ծիծեռնակաբերդի Հիշատակի ծառուղում և ծառ տնկեց:


Source: Yerkir Media
Link: Փարիզի քաղաքապետը ծաղիկներ դրեց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image