Փետրվարին սպասվում է նորմայից ցածր ջերմաստիճան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է փետրվար ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը՝ ըստ Երևանի և մարզերի։

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2…-3 °C, որը  նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` բարձրադիր վայրերում -16…-18 °C, ցածրադիր վայրերում -23…-25°C, երրորդ տասնօրյակում ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում  մինչև +3…+ 5°C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -14…-16 °C, առավելագույնը`+9…+11 °C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 21…34 մմ):

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2…-4°C, որը  նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -20…-25°C, երրորդ տասնօրյակում ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում`  մինչև +3…+5°C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -14…-16°C, առավելագույնը`  +9…+11°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում  է նորմայից ավել (նորման`18…34 մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -7…-11°C, որը  նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է  օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև  -25…-30 °C, երրորդ տասնօրյակում  ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև 0…+3°C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -20…-25 °C, առավելագույնը` +2…+5 °C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` 19…57 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -3…-6 °C, որը  նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Ամսվա ընթացքում առանձին օրեր  սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում  գիշերը` մինչև -21..-26°C, երրորդ տասնօրյակում  ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում  մինչև +5…+8°C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -17…-22 °C, առավելագույնը` +8…+10 °C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` 25…33 մմ ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…-2 °C, որը  նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Ամսվա  ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -12…-16 °C, երրորդ տասնօրյակում ցերեկը` օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև +5…+10°C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -10…-14°C, առավելագույնը` +12…+14°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` 27…30մմ):

Վայոց ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում  -2…-3 °C,  լեռնային շրջաններում` -6…-9°C, որը  նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է  օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև`  -20…-25 °C,  լեռնային շրջաններում`   -25…-30 °C, երրորդ տասնօրյակում ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում  հովտային շրջաններում մինչև` +3…+5°C, լեռնային շրջաններում` 0…+3°C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում`-13…-14°C, լեռնային շրջաններում` -18…-19°C, առավելագույնը` հովտային շրջաններում +10…+11°C,  լեռնային շրջաններում` +4…+5°C): Ամսական տեղումների  քանակը  ենթադրվում է նորմայից ավել (նորման` հովտային  շրջաններում  30…32 մմ, լեռնային շրջաններում 70…73 մմ ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում -1…+1 °C, լեռնային շրջաններում` -5…-7°C, որը  նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը հովտային շրջաններում մինչև` -10…-15 °C, լեռնային շրջաններում` -20…-25 °C, երրորդ տասնօրյակում ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում  հովտային շրջաններում մինչև` +7…+12°C, լեռնային շրջաններում` +4…+9 °C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում`-7…-12°C, լեռնային շրջաններում` -14…-20°C, առավելագույնը` հովտային շրջաններում +16…+18°C,  լեռնային շրջաններում` +8…+13°C): Ամսական տեղումների  քանակը  կանխատեսվում է նորմայից ավել (նորման` հովտային  շրջաններում  16…32 մմ, լեռնային շրջաններում 23…54 մմ ):


Source: Yerkir Media
Link: Փետրվարին սպասվում է նորմայից ցածր ջերմաստիճան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image