Փլիմփթոնին շնորհվեց Ռոբերտ Սահակյանցի անվան հատուկ մրցանակ

tert.am— ՌեԱնիմանիա 8-րդ Երևանի անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի գլխավոր հյուրը՝ ամերիկացի հանրահայտ անիմացիոն ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և նկարիչ Բիլ Փլիմփթոնի հայաստանյան այցն ավարտվեց: Փառատոնի բացման արարողության ժամանակ ռեժիսոր, անիմատոր Դավիթ Սահակյանցը շնորհեց Փլիմփթոնին Ռոբերտ Սահակյանցի անվան հատուկ մրցանակ` նաև Փլիմփթոնին շնորհվեց  Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակ՝ Cheatin’ (2013) լիամետրաժ, անիմացիոն ֆիլմի համար:

Չորս օրյա այցը բաղկացած էր երկու վարպետության դասից, Փլիմփթոնի Revengeance/Վրեժխնդրություն (2016)  ֆիլմի պրեմիերայից և ռեժիսորի լավագույն կարճամետրաժների ռետրոսպեկտիվից։ Փլիմփթոնը նաև ներկա գտնվեց իր գրքերի և ֆիլմերի սկավառակների վաճառք-մակագրմանը, նաև տեղում նկարազարդումներ նկարեց և նվիրեց իր արվեստի երկրպագուներին։

Բիլ Փլիմփթոնի հայաստանյան այցը հնարավոր է դարձել AMAA-ի՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության շնորհիվ։

Հիշեցնենք, որ Փլիմփթոնը Կաննի կինոփառատոնի դափնեկիր է, երկու անգամ առաջադրվել է Օսկարի և հայտնի է որպես ժամանակակից անիմացիոն աշխարհի լավագույն անկախ հեղինակներից մեկը։

 


Source: Yerkir Media
Link: Փլիմփթոնին շնորհվեց Ռոբերտ Սահակյանցի անվան հատուկ մրցանակ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image