Հուլիսի 26-ին, ժամը 23.09-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 59 տան պատը ամբողջությամբ փլուզվել է:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փլուզվել է տան դիմային պատը մոտ 20 մ2: Առկա է կողային պատի փլուզման վտանգ:
Source: Yerkir Media
Link: Փլուզում Գավառ քաղաքում