«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները կշարունակեն ուսումը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմա-մարզական վարժարանում

Վերջին շաբաթներին բողոքի ցույցերով, դժգոհություններով ու սկանդալային պատմություններով աչքի ընկած «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներն այսօրվանից կշարունակեն ուսումը Պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Որոշումը կայացվել է ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում:

Կրթահամալիրում սաներից որոշները դժգոհ էին նման որոշումից, սակայն այն բեկանման չի ենթարկվել եւ պատանիները շարունակելու են ռազմական ուսուցումը առավել կարգապահ հաստատությունում։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն իր գործունեության 22 տարիների ընթացքում հասել է մեծ հաջողությունների՝ ապացուցելով, որ զինվորականների պատրաստման բնագավառում լավաագույներից է:

«Փոքր Մհերի» սաները բուժզննում անցնելուց եւ անկողնային պարագաներ ստանալուց հետո ծանոթացել են վարժարանի կենցաղային պայմաններին եւ առօրյայի կազմակերպման կարգին: Առաջիկա օրերին նրանք աստիճանաբար կներգրավվեն ռազմա-մարզական վարժարանի առօրյայում:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image