Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 10 մարդատար և 8 բեռնատար ավտոմեքենաներ

Նոյեմբերի 4-ին, ժամը 10.17-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 14.30-ին Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Քարվաճառ հատվածի 29-րդ կմ-ի մոտակայքից արգելափակումից դուրս են բերել 10 մարդատար և 8 բեռնատար ավտոմեքենաներ (55 ուղևոր):


Source: Yerkir Media
Link: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 10 մարդատար և 8 բեռնատար ավտոմեքենաներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image