Փրկարարները գտել են Շաղատի սարերում մոլորված երիտասարդներից մեկի դին

January 29, 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 29-ին, ժամը 02.50-ին քաղաքացուց ահազանգ է ստացել, որ ինքը և իր ընկերը մոլորվել են Շաղատ գյուղի մոտակա սարերում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ժամը 07.53-ին փրկարարները հայտնաբերել են 1991 թ. ծնված Վ. Հ.-ին, ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ վերջինիս վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները ժամը 08.37-ի դրությամբ հայտնաբերել են 1993 թ. ծնված  Ս. Դ.-ի դին:


Source: Yerkir Media
Link: Փրկարարները գտել են Շաղատի սարերում մոլորված երիտասարդներից մեկի դին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image