Քահանայից հերթական ժողովը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

May 29, 2017

Մայիսի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը, որին մասնակցում էին Հայաստանի և Արցախի թեմերի հոգևոր սպասավորները, ինչպես նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմից, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, Հարավային Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Ռումինայի և Իրաքի հայոց թեմերից, Կենտրոնական Եվրոպայում Հայրապետական պատվիրակությունից այս առիթով ժամանած քահանաներ։ Ժողովին ներկա էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները, հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի 50 միաբաններ և 205 քահանաներ:

Առավել մանրամասն՝ այստեղ։

Source: Yerkir Media
Link: Քահանայից հերթական ժողովը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image