Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

August 23, 2017

ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 22-ին՝ ժամը 12.00-ին, 1985 թ. ծնված Սարգիս Թ.-ն կամավոր ներկայացրել է «ՌԿԳ-ԶԵՄ. ՏԳ-45» տեսակի հակատանկային և «Ֆ-1» տեսակի ձեռքի 4 նռնակ՝ առանց պայթուցիչի, 5.45մմ տրամաչափի 120 փամփուշտ, «ՈՒԶՌԳՄ» տեսակի 4 պայթուցիչ: Այս մասին տեղեկացանք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է.

«Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ենթակա բաժինների և Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում, բնակչության շրջանում բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 22-ին՝ ժամը 16.00-ին, 1990 թ. ծնված Արամ Թ.-ն կամավոր հանձնել է «Իժ» տիպի 16 տրամաչափի ողորկափող մեկփողանի որսորդական հրացան, «Ջ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 3, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 10 և «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 31 փամփուշտ:

Օգոստոսի 22-ին՝ ժամը 17.25-ին, 1985 թ. ծնված Արամ Թ.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի, 7.62 մմ տրամաչափի ակոսափող հրացան:

Ժամը 18.00-ին  1968 թ. ծնված Տիգրան Ե.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ՝ 5.6 մմ տրամաչափի, 5.6 մմ տրամաչափի 4, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 4 փամփուշտ:

Ժամը 12.00-ին 1984 թ. ծնված Կամո Գ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18Ե» տիպի մեկփողանի որսորդական ողորկափող հրացան»:

 

Source: Yerkir Media
Link: Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image