Քըրք Քըրքորյանի հարստությունից 500 միլիոն դոլարը կհատկացվի բարեգործության

October 28, 2017

Հանգուցյալ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի հարստությունը տնօրինողների դիմումին ընդառաջելով՝ Լոս Անջելեսի Գերագույն դատարանի դատավոր Մարիա Սթրեթը թույլատրել է Քըրքորյանի 1,6 մլրդ դոլար հարստությունից 500 միլիոն դոլարը բարեգործական կազմակերպություններին հանձնել։ Այդ մասին հայտնում է «Ասպարեզը»։

Քըրքորյանի կողմից նշանակված երեք հոգանոց մարմինը, որի մեջ մտնում էին նրա կալվածքների վերակացուն՝ Էնթոնի Մանթեքիքը, փաստաբան Պատրիսիա Քլեյսըրը և Քալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի դոկտոր Էրիկ Իսրայելյանը, արդեն Քըրքորյանի ունեցվածքից 200 մլն դոլար բաժանել էին մի շարք բարեգործական կազմակերպությունների:

Քրքորյանն իր կտակի մեջ նշել էր, որ իր հարստությունը պետք է բաժանվի իր մահից հետո առավելագույնը 2 տարվա ընթացքում:

Նա մահացել է 2015 թվականի հունիսի 15-ին, Լոս Անջելեսում, 98 տարեկանում:

500 մլն դոլարի բաժանումը ուշացել էր, քանի որ նրա այրին դատական հայց էր ներկայացրել՝ պահանջելով առնվազն 600 մլն դոլար։

Source: Yerkir Media
Link: Քըրք Քըրքորյանի հարստությունից 500 միլիոն դոլարը կհատկացվի բարեգործության

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image