Քննարկվել է ԱՄՆ-Հայաստան ուղիղ չվերթեր իրականացնելու հարցը

May 6, 2017

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի (ANCA) ներկայացուցիչները երեկ հանդիպել են Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կայքից, հանդիպման ընթացքում քննարկվել  է ԱՄՆ-ից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթեր իրականացնելու հարցը:

Քննարկմանը մասնակցել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը և ANCA-ի ներկայացուցիչ Զանգու Արմենյանը: Քննարկման ժամանակ նշվել է, որ ուղիղ չվերթերը կնպաստեն ԱՄՆ-Հայաստան երկկողմ առևտրային, տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Source: Yerkir Media
Link: Քննարկվել է ԱՄՆ-Հայաստան ուղիղ չվերթեր իրականացնելու հարցը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image