Քննչական կոմիտեի դեպարտամենտի արխիվն այսուհետ ղեկավարվելու է էլեկտրոնային հաշվառման համակարգով, որի շանհանդեսն այսօր է կայացել:
Սա անհրաժեշտություն էր: Նախկինում գործերի արխիվների կուտակմումներ էին լինում եւ մասնագետները կանգնում էին դժվարին խնդրի առջեվ` ծավալուն գործերը արխիվացնելու հետ կապված:
Մեկ այլ հանգամանք եւս՝ կարճված գործերի արխիվացման ժամկետը լրանալուց հետո դրանք ստիպված էին ոչնչացնել, եւ երբ ի հայտ էին գալիս նոր հանգամանքներ, եւ քրեական գործն անհրաժեշտ էր լինում կրկին հարուցել, մասնագետները կրկին կանգնում էին դժվարին խնդրի առաջ:
Այս համակարգի ներդրման շնորհիվ նմանատիվ խնդիրները հաղթահարվում են:
Source: Yerkir Media
Link: Քննչական կոմիտեի արխիվն այսուհետ ղեկավարվելու է էլեկտրոնային հաշվառման համակարգով