Հայաստանի քննչական կոմիտեն հաստատում է տեղեկությունները, որ նախօրեի երեկոյան ձերբակալություններ են եղել Հայաստանի պաշտպանության նախարարությունում։
ՔԿ մամուլի քարտուղար Սոնա Տրուզյանը «Երկիրն այսօր»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ երկու տարբեր քրեական գործերի շրջանակում ձերբակալվել են նախարարության սպառազինությունների վարչության օրերս պաշնոնանկ արված պետ, գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Մհեր Պապյանը եւ Արմեն Մարգարյանը։ Խոսքը գնում է մատակարարված անորակ ապրանքներն ընդունելու, որոշ դեպքերում՝ ուռճացված գներով գնումներ կատարելու մասին:
Մինչ այդ ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ. նրա պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել էր: Նա այժմ ձերբակալված չէ:
Source: Yerkir Media
Link: Քննչական կոմիտեն հաստատել է ՊՆ-ում ձերբակալությունները