Քուվեյթի հայ համայնքը պատրաստ է իր կամավորներով էլ պաշտպանել Արցախի ու հայրենիքի սահմանները

Քուվեյթի համայնքի ազգային մարմինների ներկայացուցիչների բազմամարդ պատվիրակությունն այցելել է Քուվեյթում Հայաստանի դեսպանատուն եւ իր զորկցությունը հայտնել դեսպան Ֆադեյ Չարչողլյանին՝ արցախա-ադրբեջանական սահմանին ստեղծաված իրավիճակի առնչությամբ:

Հայաստանի դեսպանը նշել է, որ վտանգավորն այն էր, որ Բաքվի սանձազերծած հարձակումը Թուրքիայի բացահայտ զորակցությունն էր վայելում: Ապա թեմի ներկայացուցչական ժողովի ատենապետ Հարութ Պետիրյանն իր հերթին դատապարտել է ադրբեջանական վայրագ գործողությունները՝ շեշտելով, որ համայնքը ոչ միայն պատրաստ է նյութապես ու բարոյապես սատար կանգնել, այլեւ իր կամավորներով, հարկ եղած դեպքում, պաշտպանել Արցախի ու հայրենիքի սահմանները:

Հայ առաքելական եկեղեցու Քուվեյթի թեմի առաջնորդ Տեր Մասիս ծայրագույն Վարդապետ Զոպույանը շեշտել է, որ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ամբողջ հայությունը միջազգային համայնքին պետք է ներկայանա իբրեւ մեկ ամբողջություն, հավաքական մեկ կամքով ու նույն ձայնով:


Source: Yerkir Media
Link: Քուվեյթի հայ համայնքը պատրաստ է իր կամավորներով էլ պաշտպանել Արցախի ու հայրենիքի սահմանները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image