Օճառի արտադրությունն աճել է

May 3, 2018

Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում աճել է օճառի արտադրությունը:   Այդ մասին են վկայում վիճակագրական տվյալները։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից,  Հայաստանում օճառի արտադրության ծավալն այս տարվա հունվար-մարտին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 31.1 տոկոսով և կազմել 88.5 տոննա: 2017 թ-ի հունվար-մարտին հանրապետությունում արտադրվել է 67.5 տոննա օճառ:

Վիճակագրության համաձայն՝  Հայաստանում 3.8 տոկոսով նվազել է լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2018թ-ի հունվար-մարտին  արտադրվել է 741.4 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2017թ-ի նույն ժամանակահատվածում ՝ 770.8 տոննա:

Source: Yerkir Media
Link: Օճառի արտադրությունն աճել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image