Ֆիլիպինների նախագահը հրամայել է գնդակահարել իրեն

January 22, 2018

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն բանակին և ոստիկանությանը հրամայել է՝ գնդակահարել իրեն, եթե ինքը բռնապետ դառնա: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը։

«Եթե ես երկար մնամ իշխանության ղեկին և ցանկանամ բռնապետ դառնալ, գնդակահարեք ինձ: Ես չեմ կատակում,- ասել է Ֆիլիպինների նախագահը՝ ավելացնելով,- Ուժային կառույցների աշխատանքը մարդկանց և սահմանադրությունը պաշտպանելն է»։

Նա հայտարարել է նաեւ, որ չի պատրաստվում իր պաշտոնին մնալ ժամկետից ավելի, անգամ ցանկանում է այն լքել ժամանակից շուտ:

Source: Yerkir Media
Link: Ֆիլիպինների նախագահը հրամայել է գնդակահարել իրեն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image