Ֆլորիդայում գտել են կոկորդիլոսի հարձակմանը ենթարկված 2-ամյա երեխայի մարմինը

June 16, 2016

Երկու տարեկան երեխան, որի վրա  Ֆլորիդայում հունիսի 14-ին ալիգատոր Էր հարձակվել, մահացել Է խեղդվելու հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Օրանժի օկրուգի շերիֆ Ջերի Դեմինգսը:

Հունիսի 14-ի երեկոյան Օռլանդո քաղաքում Disney’s Grand Floridian Resort & Spa առողջարանային հյուրանոցից ոչ հեռու՝ զբոսայգու տարածքում, ալիգատորը ջուրն Էր քարշ տվել երկամյա երեխայի: Տղայի հայրը փորձել Էր նրան փրկել, բայց չԷր կարողացել:

«Երեխայի մարմինը վնասված չԷ: Ալիգատորը ջրահեղձ Է արել նրան»,- լրագրողներին ասել Է Դեմինգսը:

Նրա խոսքով՝ երեխայի մարմինը գտել են ջրասուզակները շուրջ երկու մետր խորության վրա:

Ֆլորիդայի բնապահպանական վարչության ներկայացուցիչ Նիկ Ուիլին հայտնել Է, որ մասնագետները կշարունակեն «հենց այն ալիգատորի» որոնումը, որը հարձակվել Է երեխայի վրա: Շերիֆն ընդգծել Է, որ որոնողական գործողության ընթացքում արդեն բռնել եւ ոչնչացրել են հինգ ալիգատորների:


Source: Yerkir Media
Link: Ֆլորիդայում գտել են կոկորդիլոսի հարձակմանը ենթարկված 2-ամյա երեխայի մարմինը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image