Ֆրանսիայում ինքնակամ պատանդ դարձած ոստիկանը մահացել է
March 24, 2018
Ոստիկան Առնո Բելտրամը, ով երեկ Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման ժամանակ առաջարկել էր իրեն փոխանակել պատանդների հետ, մահացել է ստացած վնասվածքներից: Տեղի ունեցած փոխանակման շնորհիվ 20 պատանդներ են փրկվել։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոմբը: Այսպիսով՝ զոհերի ընդհանուր թիվը հասել է 4-ի:
Պորտուգալիայի կառավարությունը հայտարարել է, որ Ֆրանսիայի հարավում կատարված ահաբեկչական գործողության հետևանքով 3 զոհերից մեկը Պորտուգալիայի քաղաքացի է եղել, հայտնում է France Presse գործակալությունը:
Հիշեցնենք, որ հարձակումների շարքը տեղի էր ունեցել հինգշաբթի օրը՝ Ֆրանսիայի հարավային շրջաններից մեկում: Մարոկկացի 26-ամյա Ռեդուան Լադկիմը, որը բնակվում էր Կարկասոն քաղաքում, հարձակվել էր մի վարորդի վրա, վնասել նրան ու սպանելով ուղևորին՝ խլել էր մեքենան և հարձակվել վազքից վերադարձող անզեն հատուկջոկատայինների վրա:
Այնուհետև նա մեկնել էր հարևան Տրեբ քաղաք ու ներխուժելով տեղի սուպերմարկետներից մեկը՝ պատանդներ էր վերցրել: