Ֆրանսուա Ֆիյոնն՝ աջ կենտրոնամետ կուսակցության թեկնածու

 

Ֆրանսուա Ֆիյոնը դարձել է 2017 թվականին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններում «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցության թեկնածուն: Փրայմերիզի կայացած երկրորդ փուլում նա ստացել է քվեների 67 տոկոսն, ավելի քան 30 տոկոսով առաջ անցնելով իր մրցակցից՝ Բորդոյի քաղաքագլուխ Ալեն Ժյուպեից։

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սակոզին, որը մասնակցում էր ընտրական մարաթոնի նախնական փուլին, շնորհավորել է նրան հաղթանակի առթիվ: Նա «Հանրապետականներին» կոչ է արել միավորվել կուսակրցության՝ այսուհետեւ միասնական թեկնածուի շուրջը:

Հաղթողին աջակցություն է խոստացել նաեւ Ալեն Ժյուպեն, որն իր հայտարարության մեջ ընդունել է ընտրությունների արդյունքները: «Ֆրանսիան ցանկանում է ճշմարտություն, Ֆրանսիան ցանկանում է գործեր»,- նոյեմբերի 27-ի երեկոյան ասել է Ֆրանսուա Ֆիյոնն առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածուի դերում իր առաջին ելույթի ժամանակ: Նա հայտարարել է, որ «ձեռք է մեկնում բոլորին, ովքեր կցանկանան ծառայել երկրին: Այս արշավը հույս ծնեց»,- ընդգծել է նա։

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image