Ադրբեջանը երկու ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձեր է արել

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան և հարավային ուղղություններում Ադրբեջանը հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր:

ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով՝ հետ շպրտել իրենց ելման դիրքեր:

Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Բացի դիվերսիոն ներթափանցման փորձերից, հակառակորդը հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2800 կրակոց: Հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (200 կրակոց):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիարժեք վերահսկողություն պահպանել առաջնագծում և պատրաստ են կանխարգելել հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն` հասցնելով ցավոտ հարված»:


Source: Yerkir Media
Link: Ադրբեջանը երկու ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձեր է արել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image