Ադրբեջանը և Թուրքիան համատեղ ռազմական տեխնիկա կարտադրեն

May 13, 2017

Ստամբուլում Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական արդյունաբերության նախարարությունների միջև ստորագրվել է պաշտպանական նշանակության տեխնիկայի համատեղ արտադրության վերաբերյալ արձանագրություն:

Այս մասին նշվում է  Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության մայիսի 12-ի հրապարակման մեջ:

Արձանագրությունը ստորագրել են նաև ադրբեջանական Optika-Mexanika, Cihaz արտադրական միավորումները և թուրքական ASELSAN և TUSAŞ կազմակերպությունները:

Տեղեկացնենք, Ստամբուլում մայիսի 9-ից 12-ը անց է կացվել IDEF-2017 ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսը:

Source: Yerkir Media
Link: Ադրբեջանը և Թուրքիան համատեղ ռազմական տեխնիկա կարտադրեն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image