Ադրբեջանին պարտադրում են, որ ճանաչի Արցախի անկախությունը։ Նման սենսացիոն հայտարարությամբ կառավարության նիստում հանդես է եկել Հեյդար Ալիեւը։ Նրա խոսքով՝ փակ դռների հետեւում իրենց ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։
«Փակ դռների հետեւում մեզ վրա մեծ ճնշում է գործադրվում՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մենք չենք բացում շատ փակագծեր, քանի որ կան դիվանագիտության որոշ կանոններ։ Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին»,- հայտարարել է Ալիեւը:
Նրա խոսքերը հրապարկվել են պաշտոնական հաղորդագրությունում։ Ըստ նրա՝ Արցախի հարցում Ադրբեջանի դեմ ակտիվ քարոզչություն է տարվում։
«Արեւմտյան մամուլի եւ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից մեր դեմ իրականացվող զրպարտանքի, բամբասանքների եւ վիրավորանքների արշավի նպատակն է ստիպել մեզ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Քանի դեռ մենք ենք իշխանությունը, իսկ հանրաքվեն, փառք Աստծո, ցույց տվեց, որ մենք դեռ երկար կլինենք իշխանություն, Ադրբեջանը երբեք չի համաձայնի նման գործարքի գնալ», — եզրափակել է Ադրբեջանի նախագահը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ։
Source: Yerkir Media
Link: Ադրբեջանին պարտադրում են, որ ճանաչի Արցախի անկախությունը