Հակառակորդի թվով երկու ուղղաթիռները խոցած զինվորներ Նարեկ Մալխասյանը, Գևորգ Մանուկյանը և հինգ տանկ խոցած զինծառայող Մարատ Պետրոսյանն այսօր պարգևատրվեցին մեքենաներով. այս մասին Tert.am-ին տեղեկացրել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլայանը:
Մեքենայի բանալիները զինվորներին փոխանցել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը և ԼՂՀ Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
«Հպարտանում եմ ձեզանով և հայորդիներով, որոնք այս օրերն ապացուցեցին, որ Հայաստանը հավերժ է և Արցախը մնալու է հայկական, այդ ամենը իրականություն է դառնում և դարձել ձեզ նման տղաների շնորհիվ»,- ասել է վարչապետը:
Արտակ Բեգլայանը նշեց, որ ավտոմեքենաները նվիրվել են բարերարների՝ Կարեն Խաչատրյանի և Արթուր Վարժապետյանի կողմից:
Source: Yerkir Media
Link: Ադրբեջանի ուղղաթիռներն ու տանկերը խոցած զինվորները պարգևատրվեցին մեքենաներով