Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է սահմանին կորուստների մասին

February 25, 2017

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Արցախի սահմանին փետրվարի 25-ին տեղի ունեցող դեպքերի առնչությամբ` հայտնելով կորուստների մասին: Այս մասին գրում է ադրբեջանական APA գործակալությունը:

«Ռազմական բախման հետևանքով մեր զինված ուժերը կորուստներ են կրել»,- ասվում է  Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ` չհստակեցնելով սպանված ադրբեջանցի զինծառայողների թիվը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:

 

Source: Yerkir Media
Link: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է սահմանին կորուստների մասին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image