Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է որոտացել․ կան վիրավորներ

August 27, 2017

Վեց մարդ է վիրավորվել Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասի զինամթերքի պահեստում որոտացած պայթյունի արդյունքում, «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ադրբեջանի առողջապահության նախարարությունում։

«Վեց մարդ թեթև բեկորային վնասվածքներ է ստացել։ Նրանց տեղափոխել են Սիյազանի ախտորոշիչ կենտրոն»,- ասել են նախարարությունում՝ չհստակեցնելով՝ վիրավորները զինվորական են, թե քաղաքացիական անձինք։

Ավելի վաղ տեղեկատվություն է տարածվել, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասի զինամթերքի պահեստում հրդեհի արդյունքում պայթյուն է որոտացել։ Հայտարարվել է պատահարի վայրին մոտ գտնվող Գիլյազի, Սլատչայ և այլ բնակավայրերի բնակիչների տարհանման մասին։ Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչությունը ամբողջապես սահմանափակել է տրանսպորտի երթևեկությունը պայթյունի շրջանում։ Արգելափակվել է  դեպի ադրբեջանա-ռուսական սահման տանող ճանապարհի մի մասը։

 

Source: Yerkir Media
Link: Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է որոտացել․ կան վիրավորներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image