Ազգային տարազների ցուցադրություն՝ պարերի համադրությամբ
November 29, 2017
Դեկտեմբերի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Վերադարձ արմատներին» խորագրով համերգ-ցուցադրությունը, որի ընթացքում հնչելու են ժողովրդական երգեր, ցուցադրվելու են հայկական եւ վրացական տարազներ:
Առանձին կներկայացվեն «Տիկնիկների մոլորակ» արվեստանոցի հիմնադիր Վերգին Ալավերդյանի մոդելավորած 20 տարազները: Նա վստահ է՝ ազգային տարազը հետաքրքրում է երիտասարդներին եւ ավելի գրավիչ դարձնելու համար որոշել են ցուցադրությունը պարերի համադրությամբ կազմակերպել:
Ազգայինը տարածելն ու պահպանելն այսօր կենսական նշանակություն ունի, ահա այս նպատակով էլ կազմակերպվել է համերգը: Մուտքն ազատ է, այցելուներին անակնկալներ են սպասվում: