Ազգային ժողովի 5 խմբակցություններ դիմում են Միացյալ ազգերի կազմակերպությանը՝ Եվրամիության տրամադրած 2 միլիոն եվրո գումարի դիմաց ձեռքբերվելիք տեսանկահարանման սարքերի գործարկման հարցում աջակցություն ցուցաբերելու հարցով: Այդ բովանդակությամբ նամակ են ստորագրել Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի խմբակցությունների ներկայացուցիչները։
Նրանք ցանկություն են հայտնել, որպեսզի ՄԱԿ-ն իրականացնի ընտրության օրը ընտրատարածքում կատարվելիք իրադարձություների նկարահանումն ու ուղիղ եթերի ապահովումը:
Հայտարարության հրապարակմանը ներկա է եղել նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը:
Ավելի ուշ Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողներին դժվարացել է ասել՝ Միավորված ազգերի կազմակերպությունը կոնկրետ տեսախցիկների տրամադրման հարցում ունեցել է փորձառություն, թե՞ ոչ։
Հիշեցնենք, ՄԱԿ-ը տեւական ժամանակ զբաղվում է զինված հակամարտություների լուծման, աղքատության, համատարած սովի վերացման ու բազում այլ խնդիրներով։
Source: Yerkir Media
Link: ԱԺ 5 խմբակցություններ նամակ են գրել ՄԱԿ-ին՝ ընտրությունները վերահսկելու համար