ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» (0:1) խաղից հետո տեղի ունեցած ժողովի ընթացքում «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ակումբի հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանի կողմից: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել անվանի մարզիչ Վարուժան Սուքիասյանը, ով այսօրվանից կղեկավարի թիմի մարզումները: Սուքիասյանին կօգնի Կարեն Բարսեղյանը:
Բարսեղյանը գլխավորել է «Ուլիս»-ը և Հայաստանի երիտասարդական հավաքականը, աշխատել է «Արարատ»-ում, «Ալաշկերտ»-ում, Հայաստանի ազգային հավաքականում: Բարսեղյանի նախորդ ակումբը «Գանձասար-Կապան»-ն էր, որի գլխավոր մարզչի պաշտոնը նա լքեց օրեր առաջ: