Ալեգրովայի երևանյան համերգը կրկին չեղարկվել է

February 28, 2017

Ռուս հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովայի՝ Երևանում մարտի 5-ին նախատեսված համերգը չի կայանա: Կազմակերպիչները հայտարարում են, որ չեղարկված համերգի բոլոր վաճառված տոմսերը ենթակա են վերադարձման։

«Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերության պաշտոնական կայքէջը հաղորդում է, որ տոմսերի հետ ընդունման գործընթացն ամբողջությամբ կիրականացվի մինչև մարտի 5-ը։ Տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերում, որտեղից դրանք ձեռք են բերվել։

Իրինա Ալեգրովայի պաշտոնական կայքէջում հայտարարություն է զետեղված, որ իր համերգը հետաձգվում է տեխնիկական խնդիրների պատճառով։

«Հարգելի հանդիսատես, մարտի 5-ին Երևանում կայանալիք` Իրինա Ալեգրովայի համերգը տեխնիկական պատճառներով չեղարկվում է: Խնդրում ենք ըմբռնմամբ մոտենալ առաջացած հանգամանքներին, և հույս ունենք, որ Ալեգրովայի հանդիպումը երևանյան հանդիսատեսի հետ մոտ ժամանակներս կկայանա: Հայցում ենք ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հայտնում ենք մեր երախտագիտությունը ըմբռնման համար»,-ասված է Իրինա Ալեգրովայի ադմինիստրացիայի տարածած հայտարարությունում:

Source: Yerkir Media
Link: Ալեգրովայի երևանյան համերգը կրկին չեղարկվել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image