Yerkir.am— Երեկ Տավուշի մարզում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել: Զինծառայողը` Շիրազ Սահակյանը, Չորաթան գյուղից է: Չորաթանի գյուղապետը` Վարուժան Բաղմանյանը նշեց, որ Շիրազ Սահակյանին երեկ Բերդի հոսպիտալում վիրահատեն են, ոտքն ամպուտացրել:
«Որքանով տեղյակ եմ` վիճակը կայուն է, ամենակարևորը, կյանքին վտանգ չի սպառնում: Նրան այսօր պիտի Երևան տեղափոխեն»,-ասաց Բաղմանյանը:
Նա նշեց նաև, որ զինծառայողը 48 տարեկան է, երկու երեխա ունի` երկուսն էլ ուսանող են:
Source: Yerkir Media Link: Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի ոտքն անդամահատել են