Աճուրդի է դրվել Թրամփի մանկության տունը

January 18, 2017

Աճուրդի է դրվել Նյու Յորքի այն տունը, որտեղ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն անցկացրել է իր մանկությունը: Հունվարի 17-ին այս մասին հայտնել է The New York Times թերթը:

Երկհարկանի աղյուսե շինությունը, որը 1940 թվականին կառուցել է Թրամփի հայրը, որը նույնպես եղել է հայտնի կառուցապատող, գտնվում է Քուինսի շրջանում՝ Մանհեթենից մոտավորապես 16 կիլոմետր հեռավորության վրա: Թրամփներն այդտեղ ապրել են այնքան ժամանակ, մինչեւ լրացել է ապագա ընտրված նախագահի չորս տարին, ինչից հետո ընտանիքը տեղափոխվել է ոչ հեռու գտնվող տուն:

Անցյալ տարվա սեպտեմբերին Թրամփը, ելույթ ունենալով NBC հեռուստաընկերության եթերում, հայտարարել էր, որ դեմ չէր լինի ձեռք բերելու այդ տունը: «Ես շատ լավ մանկություն եմ ունեցել,- ասել էր նա այն ժամանակ:- Ես ցանկանում եմ գնել այն», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Source: Yerkir Media
Link: Աճուրդի է դրվել Թրամփի մանկության տունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image