Նոր տարվա հեքիաթում իրենց յուրահատուկ տեղն ունեն ամանորյա նվերները։ Այս հարցում իհարկե ամենակարեւորը սիրով մատուցելն է, բայց պակաս կարեւոր չէ նաեւ նվերի ընտրությունն ու դրա յուրօրինակությունը։ Իսկ խանութներում առաջարկվող բազմազան, բայց, միեւնույնն է, միօրինակ նվերների մեջ յուրահատուկ ու տարբերվող ինչ-որ բան գտնելը կարող է դժվար լինել։
Ներկայացնում ենք հետաքրքիր նվերների մի քանի տարբերակներ։
1․ Ֆիթնես-թեւնոց

Սա կարող է լավագույն նվերը լինել այն մարդկանց համար, ովքեր հետեւում են առողջ ապրելակերպին։ Վերջին մոդելների ֆիթնես-թեւնոցները ոչ միայն հաշվում են օրվա ընթացքում կատարած քայլերը, այլեւ վերահսկում զարկերակային ճնշումը, օրգանիզմում սթրեսի մակարդակը եւ հուզական լարվածությունը:
2․ Եռաչափ փազլ-շնիկ

Եռաչափ շուն-փազլը կարող է հետաքրքիր նվեր լինել երեխաների համար։ Այն զարգացնում է երեխաների մոտորիկան ու կարող է հետաքրքիր ժամանակ անցկացնելու առիթ դառնալ։
3․ Հավաքածու՝ «Կրակե ծիածան» քիմիական փորձ կատարելու համար

Էքսպերիմենտների սիրահարները գոհ կմնան այս նվերից: Կարելի է հավաքվել ընկերներով ու փորձարկման երեկո կազմակերպել։
4․ Սեղանի խաղ՝ «Imaginarium»
Եթե դուք հոգնել եք փողոցային խաղերից, ապա ժամանակն է խաղալ «Imaginarium»: Խաղը շատ պարզ կանոններ ունի ու կարող է հետաքրքիր նվեր դառնալ ընկերների ու ընտանիքի անդամների համար:
5․ 3D գրիչներ

Այն կարող է հաճելի նվեր լինել այն երեխաների համար, ովքեր սիրում են նկարել ու ունեն վառ երեւակայություն։ Այս գրիչը կօգնի եռաչափ պատկերներ ստանալ։
Source: Yerkir Media
Link: Ամանորյա հետաքրքիր ու յուրօրինակ նվերներ