Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ԱՄՆ նախագահին

October 3, 2017

Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին` Լաս Վեգասում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ:

Վեհափառ Հայրապետն իր վշտակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահին, Ամերիկայի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին` աղոթելով վերջիններիս հոգիների հանգստության համար: «Աղոթում ենք, որ Տերը խաղաղություն և մխիթարություն շնորհի բոլոր սգացողներին, ինչպես նաև տուժածներին պարգևի արագ ապաքինում, քաջառողջություն և ուժ` հաղթահարելու այս ողբերգական միջադեպը», — նշված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցագրում:

Նորին Սրբությունը մաղթել է, որ Աստված ապահով պահի Միացյալ Նահանգները և Ամերիկայի ողջ ժողովրդին:

 

Source: Yerkir Media
Link: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ԱՄՆ նախագահին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image