Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարին

June 29, 2018

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 28-ին ընդունեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց քաղաքապետի պաշտոնակատարին նշանակման առիթով եւ անդրադարձավ Մայր Աթոռի կողմից իրականացված նախաձեռնություններին, ինչպես նաև ներկայացրեց ապագա ծրագրերը: Այս առումով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց գործակցությունը հայոց հոգևոր կենտրոնի և քաղաքապետարանի միջև:

Իր հերթին Դիանա Գասպարյանը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ընդունելության և օրհնության համար` ուրախություն արտահայտելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ իր առաջին հանդիպման կապակցությամբ:

Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետը և Դիանա Գասպարյանն անդրադարձան Էջմիածին քաղաքի խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

 

Source: Yerkir Media
Link: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image